Ռուսաստանը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների թվում. գրում է The Times-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, Էբոլա վիրուսի և Եվրոպայում ներգաղթյալների զանգվածային հոսքի հետ մեկտեղ ՌԴ-ն ներառվել է սպառնալիքների ցանկում, որը կազմվել է երկրի ազգային անվտանգության ռազմավարության հիման վրա: Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը փաստաթուղթը կներկայացնի նոյեմբերի 23-ին:
Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրը պարզաբանում է, որ Ռուսաստանը հայտնվել է հիմնական սպառնալիքների ցանկում Ուկրաինայում քաղաքականության, Կալինինգրադում ռազմական ներկայության ընդլայնման, ինչպես նաև` Սիրիայում ռազմական օպերացիայի պատճառով:
Այն մասին, որ Ռուսաստանը համաշխարհային սպառնալիքներից մեկն է, 2014թ. սեպտեմբերին հայտարարել էր նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում իր ելույթի ժամանակ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան