
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, հաղթելով Փարիզում ավարտված թենիսի ATP շարքի մրցաշարում, սահմանել է ռեկորդ:
28-ամյա Ջոկովիչը դարձավ պատմության առաջին թենիսիստը, ով մեկ մրցաշրջանում տիտղոս է նվաճում է 6 «Մասթերս» շարքի մրցաշարերում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր իսպանացի Ռաֆայել Նադալին, ով մեկ մրցաշրջանում հաղթել էր 5 «Մասթերս»-ում:
Ընդ որում, Ջոկովիչն այս մրցաշրջանում 14-րդ անգամ անընդմեջ էր դուրս եկել եզրափակիչ: