Վարդան Սեդրակյանի կալանքի ժամկետը երկարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Խ.Պողոսյանի եւ Ս.Հարությունյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, փետրվարի 7-ին ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:
ԱԱԾ փետրվարի 8-ի հաղորդագրության համաձայն, Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Իսկ Պ.Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վ.Սեդրակյանին։ Նա կալանքի մեջ է գտնվում մարտի 5-ից:  “Փաստիֆո” գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Վ.Սեդրակյանն ընտրել է լռելու մարտավարությունը և հրաժարվում է ցուցմունքներ տալ։




Լրահոս