Գողություն սրճարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 30-ին Նանսենի անվան այգուց բերման են ենթարկել 23-ամյա Ժոզեֆ Ա.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իր բարեկամուհու` 21-ամյա Քրիստինե Խ.-ի հետ գտնվելով Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարանում եւ օգտվելով Քրիստինե Խ.-ի բացակայությունից` նրա պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:




Լրահոս