The Sunday Times-ը նշել է A321-ի կործանման հավանական կազմակերպչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում վթարի ենթարկված A321 ինքնաթիռում պայթյունը կազմակերպել են «Իսլամական պետության» թևի Սինայի մարզի զինյալները, ովքեր գործունեություն են ծավալում Սինայի թերակղզում. գրում է բրիտանական The Sunday Times պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Պարբերականի փոխանցմամբ՝ պայթյունի անմիջական կազմակերպիչն ահաբեկչական խմբավորման թևի ղեկավար Աբու Ուսամա ալ-Մասրին է:

Բրիտանացի պաշտոնյաները հաստատում են, որ Լոնդոնն ալ-Մասրիին համարում է կասկածյալներից մեկը և պատրաստ է աջակցել Ռուսաստանին և Եգիպտոսին օպերացիայի կազմակերպման մեջ:

Ավելի վաղ իսլամիստները տեսաուղերձ էին տարածել, որում հայտարարել էին, որ ներգրավված են ռուսական ինքնաթիռի կործանման մեջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս