ԸՆՏՐՈՎԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից` պահուստային ֆոնդի հաշվից, ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձի ենթարկված թեկնածուի` Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար 20 մլն 500 հազար դրամ, այսինքն` մոտ 50 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին: Համեմատության համար նշենք, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգությունից 5 տարի անց անգամ ՀՀ կառավարությունն առ այսօր որեւէ լումայի փոխհատուցում չի տվել մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին ու վիրավորներին: Ու սա այն դեպքում, երբ ե՛ւ ընդդիմադիր գործիչները, ե՛ւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս պահանջել են ՀՀ իշխանություններից փոխհատուցում տրամադրել զոհերի հարազատներին: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը, որ իրեն բոլորիս նախագահն է համարում, ընտրովի մոտեցում է ցուցաբերում անգամ տուժողների նկատմամբ:




Լրահոս