Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ Տուլայում տեղի ունեցած վթարին: Նա նշեց, որ քննությունը դեռ ընթանում է, և շատ բաներ պարզ կդառնան քննության ավարտից հետո:
Նախարարը հավելեց, որ վիրավորներից միայն մեկն է գտնվում ծանր վիճակում: Անդրադառնալով փոխհատուցումներին` նա նշեց, որ զոհվածների ընտանիքները կստանան 1 մլն դրամ, իսկ վիրավորներինը` մինչև 1 մլն: Նախարարը հավելեց, որ վերջնական չափը հայտնի կդառնա այսօր` խորհրդակցությունից հետո:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան