ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը եւ այդ նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ «Արարատցեմենտ»-ի սեփականատերը եւս ինքն է: ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի»,-ասաց նա: Հիշեցնենք, որ «Միկա ցեմենտ» ընկերությունը վերջին շրջանում մշտապես ուշացնում է աշխատակիցների աշխատավարձերը, թերանում նաեւ պետական վարձավճարները տալու հարցում:




Լրահոս