ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով  աշխատանքից ազատված գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը «լուրջ պատճառներ» ունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատախազն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ իր որսի ընկեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմել է «թագավոր ախպեր ջան» արտահայտությամբ: Ու երբ այս մասին համապատասխան մարմինները հաղորդել են ուր որ հարկն է, Պարսամյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին: «Ժողովուրդ»-ն անձամբ Ս. Պարսամյանից ճշտեց լուրի իսկությունը: Նա ամեն ինչ արեց՝ հերքելու իրողությունը. «Ես դաստիարակություն ունեմ, ես դաստիարակված անձնավորություն եմ, ես գիտեմ` մեր երկրի թագավորը, մեր երկրի ղեկավարն ով է, եւ թող ոչ ոք նման ստահոդ տեղեկություններ չտարածի… Ես Ծառուկյանի հետ որսի էլ եմ գնացել, հաց էլ եմ ուտում, շփվում էլ եմ արդեն 20 տարուց ավելի»:




Լրահոս