Ռուս սկանդալային նկարիչը հրկիզել է ՌԴ ԱԴԾ-ի մուտքի դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր սկանդալային ակցիաներով հայտնի ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին հրկիզել է Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության մուտքի դուռը, փոխանցում է Lenta.ru-ն:

Նկարիչը ԱԴԾ մուտքի փայտե դռան վրա բենզին է լցրել և այրել այն:

Կրակն արագ մարվել է: Պավլենսկիին և մի քանի լրագրողների, ովքեր լուսաբանում էին ակցիան, ոստիկանական բաժանմունք են տարել:

Սկանդալային նկարչի խոսքով՝ Ռուսաստանում ԱԴԾ-ն գործում է ահաբեկչական սկզբունքներով: Իր ակցիան նա անվանել է «ձեռնոց, որը նետում է հանրությունը ահաբեկչական սպառնալիքի երեսին»:

Սա Պավլենսկիի առաջին ակցիան չէ: Նա 2014թ. հոկտեմբերին կտրել էր իր ականջի բլթակը՝ դրանից առաջ մերկ բարձրանալով Մոսկվայում Սերբսկու անվան ինստիտուտի տանիքի վրա: 2012թ. հուլիսին նա կարել էր բերանը և նստացույցի դուրս եկել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս