ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Սալուտ համայնքի բնակիչները մի կերպ են գոյատեւում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Սանասար Սաղաթելյանից. «Չեն կարողանում տնտեսել, հազիվ ապրում են մարդիկ: Գյուղը միջնակարգ դպրոց չունի, երեխաները մինչեւ չորրորդ դասարան են հաճախում, իսկ չորրորդից սկսած՝ գնում են հարեւան Մուսայելյան գյուղ: Բացի այդ, գյուղը ո՛չ բուժկետ ունի, ո՛չ էլ համայնքապետարան, ոչ մի բան չկա: Գոնե բուժկետ ունենայինք»: Նշենք, որ այս պահի դրությամբ գյուղում բնակվում է 107 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:
Նույն մարզի Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկեւիչյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, «Մեր գյուղից մի երկու ընտանիք ապրում է ԱՄՆ-ում, մյուսները՝ Ռուսաստանում են: Գյուղում աշխատատեղ չկա: Խեղճերն անցյալ տարի ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չկարողացան իրացնել: Էդ ամբողջ կարտոֆիլը հիմա տալիս են անասուններին»:




Լրահոս