Ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը:

Մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Վերանորոգվել է ընդհանուր թվով 1836 շենքերի տանիք և 598 շենքերի 866 մուտք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ գույքագրել և նախապատրաստվել հաջորդ տարվա աշխատանքներին:
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման տարեշրջանի մեկնարկի հետ կապված զեկուցվել է, որ վերոնշյալ հաստատությունները ջեռուցվում են և պահպանվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ:




Լրահոս