Եվրամիությունը ևս կես տարով կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության երկրների իշխանությունները ցանկանում են ևս կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները. փոխանցում է գերմանական Handelsblatt պարբերականը՝ հղում անելով գերմանական կառավարության և ԵՄ ղեկավարություն աղբյուրներին:

«Պատժամիջոցների չեղյալ համարման համար պատճառներ չկան»,-պարզաբանել է պարբերականի աղբյուրը:

Պարբերականի տվյալների համաձայն՝ այն անհրաժեշտ է, որպեսզի արագացվի Ուկրաինայի արևելքում խաղաղ գործընթացը: Բրյուսելում կարծում են, որ Ռուսաստանը լիաժեք չի իրականացնում Մինսկի համաձայնագրերը:

Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների երկարաձգման մասին պաշտոնական որոշումը կընդունվի Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում դեկտեմբերի 18-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս