Առգրավված ձուկը հանձնվել է երեխաների աջակցման 3 կենտրոնների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 5.45մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 02–06.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 5.45մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Անտառների և կենսաբազմազանության  վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ» անտառտնտեսության Արագածոտնի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.45մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման մեկ և բաժնի վարույթին հանձնված 5 գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 2,0մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության  բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ  տեղափոխելու համար   2 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 26.5կգ /63հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 30.0կգ «կարաս» տեսակի  ձուկը սահմանված կարգով  հանձնվել է  Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.5մլն. դրամ:




Լրահոս