Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկե»-ի նկատմամբ տարած հաղթանակին (3:2):
«Ստացվեց շատ համառ ու սթրեսային պայքար: Կարող էինք հաշվի մեջ առջևում լինել 4:1 կամ 5:1, սակայն բաց թողեցինք հիմար գոլ: Այնուամենայնիվ, մենք խաղն ավարտեցինք հաղթանակով, որի համար շատ երջանիկ ենք»,- նշել է Մխիթարյանը:
Հավելենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: