Վենեսուելայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Վենեսուելայի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Վենեսուելայի դեսպանը վստահեցրեց, որ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքեր կներդնի։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Պարեդես Տոռեալբան քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությունը և միջխորհրդարանական կապերի ձևավորումը:




Լրահոս