Կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ն ավարտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի` Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ հատվածների շինարարությունը: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա հավելեց որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունն ամբողջովին նախատեսվում է ավարտել 2017թ.:
«Մենք ծրագրել ենք 2016 թ. ավարտել Հյուսիս-հարավ միջանցքի ևս 9 կմ հատվածի շինարարություն, սակայն հնարավոր է, որ կարողանանք ավելի շատ հատված ավարտին հասցնել, եթե մինչև գարնան առաջին օրերն անցկացնենք մրցույթները, որոնք հիմա ընթացքի մեջ են», – նշեց Բեգլարյանը:
Նախարարը մանրամասնեց, որ եթե հնարավոր լինի մինչև գարուն ավարտել մրցույթները, ապա ավտոճանապարհի շինարարության տեմքերը կարող են կրկնապատկվել և եռապատկվել: