Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը բուժզննում է անցել Խիխոնի «Սպորտինգ»-ի դեմ Պրիմերայի 11-րդ տուրի մրցավեճում վնավսածք ստանալուց հետո (0:0):
Բժիշկներն իսպանացու մոտ ձախ ոտքի մկանների վնասվածք են հայտնաբերել: Սպասվում է, որ Խուանֆրանը բաց կթողնի մոտ 3 շաբաթ և չի մասնակցի Իսպանիայի հավաքականի առաջիկա խաղերին: