
Կահիրեի ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է «Իսլամական պետության» տարածաշրջանային բջջի ղեկավար Աշրաֆ ալ-Ղարաբլին: Նա «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ծայրահեղական ստորաբաժանման հրամանատարն էր:
Եգիպտական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ծայրահեղական խմբավորումը սպանված Աշրաֆ ալ-Ղարաբլիի ղեկավարությամբ գործում էր Սինայի թերակղզու տարածքում:
Ավելի վաղ խմբավորումը հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետության»-ը, փոխանցում է ТАСС-ը:
Քննչական մարմիններում հայտնել են, որ ալ-Ղարաբլին ներգրավված էր Եգիպտոսի տարածքում աղմկահարույց ահաբեկչությունների մեջ: Նա անձամբ մասնակցում էր հարձակումներին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան