Կոսովոյի հանրապետությունը հրաժարվել են ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այս հարցով քվեարկությունը կայացել է կազմակերպության Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանի շրջանակներում, փոխանցում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ Կոսովոն չի հավաքել անդամակցելու համար անհրաժեշտ 95 ձայները:
Նոյեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի բացման ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր մշակույթի և գիտության քաղաքականացման անթույլատրելիության մասին: Որպես օրինակ արտգործնախարարը բերել է Կոսովոյի անդամակցությունը:
Ներկայումս Սերբիայից Կոսովոյի անկախությունը ճանաչվել է ՄԱԿ-ի 193 անդամներից 109 պետությունների կողմից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան