«Ազնավուրի հրապարակի եւ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի սալահատակը վերջին տարիների ընթացքում գրեթե քայքայվել էր»:
Ինչպիսի՜ հայտնագործություն արեց աներձագասեր քաղաքապետը: Ախր որ մարդ կենտրոնից մի քիչ այն կողմ գնա, այնքա՜ն քայքայված բաներ կտեսնի, որ էլ ասելու չէ, հատկապես ամբողջովին քայքայված ծայրամասային փողոցներ՝ հատուկ անվադողեր մաշեցնող ու փչացնող «լադոկներով» ու փոսերով, քայքայված ասֆալտ: Բայց Տարոն Մարգարյանը, չգիտես ինչու, դա չի նկատում, չէր նկատում նաեւ նույն՝ Ազնավուրի հրապարակի քայքայված լինելը, որովհետեւ «դալանների» ու նստարանների գործ կար, երեւի Ազնավուրի հրապարակից «ատկատներ» քիչ կլինեին: Իսկ հիմա նկատեց, քանի որ ընտրություններ են: Պարզապես կրկին կենտրոնում, իսկ Երեւանը միայն կենտրոնը չէ: