Ծնողները հաճախ չեն կարողանում հստակ ասել, թե արդյոք ամեն ինչ ճիշտ են անում երեխաների դաստիարակության հետ կապված: Սակայն այնպիսի պահերին, ինչպիսիք սրանք են, պարզ է դառնում, որ ամեն ինչ ճիշտ է:
AdMe.ru -ն վստահ է, երբ կան այսպիսի երեխաներ, ապագայի համար կարելի է չվախենալ:
Այս տղան ամբողջ տարի գումար է հավաքել և վերջապես որոշել է, թե ինչպես է դրանք ծախսելու: Այդ 120 դոլարով նա իր մայրիկի հետ անտունների համար ճաշ է պատրաստել:
Քրիստիանը 2 տարի մազերը չի կտրել և դիմացել է դասընկերների ծաղրանքներին, որպեսզի մազերը վաճառի և այդ գումարով օգնի քաղցկեղով հիվանդներին:
9 տարեկան Քենն իրենց ավտոտնակում անտուն շների ապաստան է ստեղծել:
Փոքրիկը որոշել է նապաստակներին օգնել:
Փոքրիկ Կիանան վաճառում է իր բոլոր խաղալիքները, և հասույթը փոխանցում է տեղական կենդանիների կացարան:
9-ը տարեկան Հելի Ֆորթը գրեթե միայնակ անօթևանների համար տուն է կառուցել և հատուկ նրանց համար բանջարեղեն է աճեցրել:
Աղջիկը որոշել է հանգստացնել շանը, որին տանում են անասնաբույժի մոտ: Նա ասում է, որ եթե շունը իրեն խելոք պահի, ապա ինքը նրա համար խաղալիք կգնի:
3 – ամյա Արիանան տեսնելով մի աղջկա, ով մազեր չունի, մայրիկին հարցնում է, թե ինչու: Մայրը նրան պատախանում է, որ այդ երեխան հիվանդ է և դրա պատճառով նրա մազերը թափվել են: Արիանան որոշում է իր մազերը նվիրել հիվանդ երեխային:
Երբ փոքրիկն իմանում է, որ կատուն հիվանդ է, սկսում է նրա համար գիրք կարդալ, քանի որ ուրիշ բան չի կարող անել կատվի համար:
13-ամյա աղջիկն ամեն օր սենդվիչներ է պատրաստում իր հոր համար:
Կառլիտոսը որոշել է իր խնայողությունները ծախսել` անապաստան շների համար կերակուր գնելով:
Աղջիկը մտածում է, որ հորթը մրսում է և նրան տուն է բերում: Ծնողները չեն կարողանում դեմ գնալ: