Գևորգ Ղազարյանը` գոլային փոխանցման հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի առաջնության 9-րդ տուրում «Մարիտիմու»-ն տանը 3:2 հաշվով առավելության է հասել «Ռիու Ավե»-ի նկատմամբ:

Դաշտի տերերը երկրորդ գնդակը խփել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի փոխանցումից հետո: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 62-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը Պորտուգալիայի ընթացիկ առաջնության 10 հանդիպումներում խփել է երկու գնդակ:

 




Լրահոս