66 000 մեկ անգամյա օգտագործման բաժակներ, 16 00 լիտր անձրևաջուր և գույն, 62 ժամ աշխատանք…. Ահա թե ինչի միջով է ստիպված եղել անցնել նկարիչ Սերժ Բելուն, որպեսզի կյանքի կոչի իր խելահեղ միտքը և անձրևաջրից ստեղծել աշխարհի ամենամեծ մանրանկարը:
Այս գլուխգործոցը ստեղծված չի եղել միայն ստեղծելու համար: Այս հսկա աշխատանքի ետևում հեղինակը նպատակ է ունեցել մարդկությանը ցույց տալ մաքուր խմելու ջրի բացակայության հետևանքները:
Սերժ Բելույի հույսերն արադարացան և արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները:
Ջուրը ներկված է եղել բնական ներկով: Բելուն և իր օգնականները երկու օրից ավելի ժամանակ են տրամադրել` այս գլուխգործոցը պատրաստելու և ներկայացնելու համար:
Նկարի վրա պատկերված է եղել պտուղն արգանդում, որպեսզի ցույց տա` ջուրն անհրաժեշտ է բոլոր կենդանի մարդկանց, այդ թվում` դեռ լույս աշխարհ չեկածներին: