ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՑԱՆ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրվա առթիվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անցկացվեց «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի տոնը նվիրվել էր հայ թատրոնի մեծագույն դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: Վահրամ Փափազյանի անվան մրցանակ շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանին: Ստորեւ ներկայացնում ենք մյուս մրցանակակիրներին.
Լավագույն կին դերակատար` Լուիզա Ղամբարյան («Ռոմանտիկ կոմեդիա», Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն),
Լավագույն տղամարդ դերակատար` Դավիթ Հակոբյան («Կարոտ», Հ. Մալյանի անվան թատրոն), Երվանդ Ենգիբարյան («Բադի որսը», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն),
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար՝ Սերգեյ Թովմասյան («Հացի խնդիր», Համազգային թատրոն),
Լավագույն երիտասարդ դերասանուհի` Անի Գրիգորյան («Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ», Երեւանի Կամերային պետ. թատրոն),
Լավագույն երիտասարդ դերասան` Արմեն Մարգարյան («Կրքոտ հաշվետվություն», Կամերային երաժշտական թատրոն), Իշխան Ղարիբյան («Վիրուս», Պատանի հանդիսատեսի թատրոն),
Լավագույն երիտասարդական ներկայացում՝ «Սկոտչ եւ վիսկի» (ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, Կամերային պետական թատրոն),
Լավագույն երիտասարդ բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան («Ալիսան հրաշքների աշխարհում», Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն),
Լավագույն ներկայացում` «Աբգար դպիր» (Վահե Շահվերդյան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետ. դրամատիկական թատրոն), «Մորգանի խնամին» (Ե. Ղազանչյան, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն),
Լավագույն պիես` Սամվել Խալաթյան («Պադամ, պադամ, պադամ…»),
Լավագույն ռեժիսուրա` Ալեքսանդր Գրիգորյան («Բադի որսը» եւ «Ֆիլումենա Մարտուրանո», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), Հակոբ Ղազանչյան («Նապոլեոն Կորկոտյան», Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն եւ «Վիրուս», Պատանի հանդիսատեսի թատրոն),
Երաժշտության լավագույն հեղինակ` Արամ Սաթյան («Մորգանի խնամին», Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն),
Լավագույն սցենոգրաֆիա` Վահագն Թեւանյան («Ռոմանտիկ կոմեդիա», Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն եւ «Մորգանի խնամին», Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն):
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար պարգեւատրվեցին՝ Վիլեն Գալստյանը, Դերենիկ Մարտիրոսյանը, Հայկազ Երանոսյանը, Սերգեյ Առաքելյանը:




Լրահոս