
Ապրիլի 3-ին, ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զինկոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ջրամբարից ջրափրկարարները դուրս են բերել ջրահեղձված (60-70 տարեկան, անձը չպարզված) տղամարդու դի:
Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները նույն տարածքում հայտնաբերել և դուրս են բերել ջրահեղձված կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դի: