Ռուսաստանին ցանկանում են հեռացնել թեթև աթլետիկայի մրցումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովն (WADA) առաջարկում է թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիայի ֆեդերացիային(IAAF)  հեռացնել մրցույթից ռուս մարզիկներին, այդ թվում` 2016 թ.-ի օլիմպիական խաղերից:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով (WADA) -ին:

WADA-ի տվյալներով` ռուս մարզիկները դոպինգ են ընդունել ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոնի հրամանով:

Ըստ զեկույցի` ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը (ФСБ)  մասնակցել է այդ գործարքին` ճնշում գործադրելով մասնագետների վրա, որպեսզի վերջիններս թաքցնեն մարզիկների դոպինգ թեստերի ճիշտ արդյունքները:

1809522_20151109174049

Զեկույցում ասվում է, որ Մուտկոն «տվել ուղղակի հրահանգներ և շահարկել է դոպինգի որոշ նմուշներ»: Սպորտի նախարարը ի պատասխան հանձնաժողովի հարցերին` հերքել իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները:

WADA-ի լուրջ ուսումնասիրություներ է կատարել և ըստ այդմ առաջարկում է 5 մարզիկների որակազրկել, ինչպես նաև 5 մարզիչների, ովքեր մասնակցություն են ունեցել այդ  «խաղին»:

WADA-ի զեկույցում տեղեկացվում է, որ  լաբորատորիայի ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը հրամայել է ոչնչացնել 1417 դոպինգ թեստեր:




Լրահոս