Հրապարակ. Սամվել Ալեքսանյանը փորձում է եղբոր տղային թաղապետ դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացրել է ՀՀԿ-ականներից մեկը` իրենց շտաբներում նախագահականի օրերին զբաղված էին “բլոտ” խաղալու “սրբազան գործով”, ընդհանուր թեզն այն էր, որ չխանգարեք` թողեք Րաֆֆին ձայն հավաքի, “մեկ է, մենք կրելու ենք”: Երևանի ավագանու ընտրություններին ոչ միայն ՀՀԿ գլխավոր շտաբն է աշխատում “խրված”, այլև վարչական շրջաններն ու դրանց ղեկավարները, որոնք նույնպես ընդգրկված են ավագանու ցուցակներում: Ավելին` նրանցից ոմանց հեռանկարային խոստումներ են տրվել: Դա է թերևս պատճառը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ պասիվ “լիազոր-ներկայացուցիչներն” այսօր ահավոր ակտիվ են` ժողովրդի “հոգս ու ցավին” դարման անելու “ազգապահպան” մտահոգությամբ: Ավելին, այս վարչական շրջանի բավականին հոծ բնակչություն ունեցող Հաղթանւսկ (Չորրորդ գյուղ) թաղամասում փորձում են հասնել նրան, որ գյուղի համար “հեղինակություն և ասող” Սմբատ Այվազյանը չեզոքություն պահպանի: Սամվել Ալեքսանյանն էլ իրեն դիմած քաղաքացիներին կատակով ասել է` Դավիթի ընտրություններն են, թող ինքն էլ մտածի: Բանն այն է, որ Դավիթ Օհանյանին խոստացել են քաղաքապետի տեղակալ նշանակել: Դ. Օհանյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ նման հարց որևէ մեկն իր հետ չի քննարկել: “Հրապարակի” տեղեկություններով` տևական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանն ամեն ինչ անում է, որ եղբոր տղան` Արտակ Ալեքսանյանը ևս “մտնի” մեծ քաղաքականություն: Դավիթ Օհանյանի` Երևանի քաղաքապետի տեղակալ դառնալու դեպքում Արտակ Ալեքսանյանը կփոխարինի նրան վարչական շրջանի ղեկավարի պոստում: Նա հիմա Օհանյանի տեղակալն է` ֆինանսների գծով:




Լրահոս