Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատում է այն տեղեկությունը, որ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը գտնվում է Ադրբեջանի տարածքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Մենք արդեն 2 կողմից հաստատում ունենք, որ Հայաստանի քաղաքացին հատել է միջազգային սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ստանալով երկողմանի հաստատումը` ԿԽՄԿ-ն, համաձայն իր գործելաոճի, աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն քաղաքացու հետ»,- հավելեց Ամատունին, նշելով, որ տեսակցության հարցը կշարունակի քննարկվել պատասխանատու իշխանությունների հետ: