«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի բացառել, որ Արցախում եւս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսվել: Իհարկե, ԼՂՀ վարչապետն ասել է, որ այս ուղղությամբ քննարկումների ի հայտ գալը կապ չունի Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանգամանքի հետ: «Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մեծամասնություն ստացած կարծիքը Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում»,- ասել է Արցախի վարչապետ Հարությունյանը: Այսինքն՝ ԼՂՀ-ում դեռ կսպասեն մինչեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները եւ, ըստ այդմ, կորոշեն ինչպես վարվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: