Հայաստանի արտաքին պարտքն աճել է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների`,ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 17 629.42 մլն դոլար, որը 2012թ. սեպտեմբերի վերջի նկատմամբ ավելացել է 95.50 մլն դոլարովե: Պաշտոնական աղբյուրը մանրամասնել է նաև պարտքի գոյացման պատճառները. “Համախառն արտաքին պարտքի 41.39%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 11.48%-ը` մասնավոր հատվածում, 9.58%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 25.21 %-ը՚ առեւտրային բանկերում, իսկ 12.34%-ը տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջ-ֆիրմային վարկերի տեսքով”: ,Նկատեցի՞ք`ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժինը գոյացել է բանկերում, սա էլ, թերեւս, բանկիրի հոգեբանությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի “շնորհքնե է”,- գրել է թերթը:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում