Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար 51-ամյա Վարդգես Ղազարյանը: Նա “Լադա պրիորա” մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել փողոցի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել: Սակայն դեպքը բազում “մութ կետեր” ունի:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում գյուղապետի եղբայրը՝ Վազգեն Ղազարյանը, պատմեց. “Մարտի 8-ի առիթով մեր մարզպետը հավաք էր կազմակերպել, որին եղբայրս ուշացումով է գնացել: Նստել, հաց են կերել, խոսել են, բայց ինքը մի գրամ խմիչք չի օգտագործել: Ու դեռ միջոցառումը չավարտված՝ մեկուկես ժամ շուտ, դուրս է եկել, որ տուն գա: Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել է: Անիվների տեղը կար ասֆալտի վրա: Հիմա չենք իմանում՝ դա պատահական է եղել, թե ինչ-որ…ե: Դեպքի վայրի մոտ գործող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել են, թե գյուղապետի ,դեմը կտրելե է մի սեւ մեքենա, որի համարանիշը չեն հայտնում: ,Դե եղբայրս էլ փորձել է փախցնել, շուռ է եկել”,-“Ժողովուրդ”-ին ասաց Վ. Ղազարյանը:
Շարունակությունը`”Ժողովուրդի” թերթի այսօրվա համարում: