ArmLur.am-ր արդեն հայտնել էր, որ Հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովն (WADA) առաջարկում է թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիայի ֆեդերացիային(IAAF) հեռացնել մրցույթից ռուս մարզիկներին, այդ թվում` 2016 թ.-ի օլիմպիական խաղերից:
Փոթորիկ լռությունից հետո
Ուսումնասիրության արդյունքները, որը գրեթե մեկ տարի անցակցրել էր WADA-ն, հրապարակվեցին երկուշաբթի Ժնևում: Ուսումնասիրության սկզբում, որի մանրամասները հրապարակվեցին օրերս, անցած տարվա դեկտեմբերին գերմանական ARD հեռուստաալիքով ցուցադրվել է որպես վավերագրական ֆիլմ: Նյութի հիմքում եղել է լրագրողական հետաքննությունը` հիմնված հենց մարզիկների և մարզիչների խոստովանության վրա:
Թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիայի ֆեդերացիային(IAAF ) հայտարարություն տարածեց, որ կուսումնասիրի ֆիլմում եղած բոլոր փաստերը, իսկ WADA-ն ստեղծեց իր հանձնաժողովն ուսումնասիրության համար: Իրադարձությունները սկսեցին բուռն զարգացում ապրել գրեթե մեկ տարի անց:
Սենեգալեց Լամին Դիակը, ով IAAF-ի նախագահի պաշտոնը ստանձնում է 1999թ.-ից մինչև 2015թ-ը, այս ամսվա սկզբին ձերբակալվեց:
Նա մեղադրվեց Ռուսաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայից (ВФЛА) կաշառք վերցնելու մեջ, որպեսզի փակի ռուսական մարզիկների դոպինգների գործը: Խոսվում է 1 մլն եվրո գումարի մասին: Ավելի ուշ գրավի դիմաց նա ազատ է արձակվեց, սակայն ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:
WADA-ի որոշումները շատ խիստ էր Ռուսաստանի համար
-հեռացնել Ռուսաստանին IAAF մրցումներին մասնակցելուց
-Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան պետք է զրկվի հավատարմագրումից
-հեռացնել 5 ռուս մարզիկների մրցումներից, ինչպես նաև 5 մարզչի որակազրկել հակադոպինգային կանոնները խախտելու համար:
Սակայն հիմնական հանձնարարականը եղավ այն, որ Ռուսաստանի ազգային հավաքականի թույլ չտրվի մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք աթլետիկայի առաջիկա օլիմպիական խաղերին:
«Ռիո-2016-ին, մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կհեռացվի, – ասել է WADA-ի հանձնաժողովի նախագահը և կազմակերպության նախկին ղեկավար, Դիք Փաունդը: – Մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն կամովին, որպեսզի կարողանանք աշխատանքներ իրականացնել իրավիճակը բարելավելու համար»:
Դիք Փաունդը հայատրարեց նաև, որ տարա վերջ կհրապարակվի զեկույցի ևս երկու գլուխ: Զեկույցում կհրապարակվի նաև այն մարզիկների և մարզիչների անունները, որոնց հանձնաժողովը առաջարկում է որակազրկել մինչև կյանքի վերջ: Նրանք են` թեթևաթլետիկ Մարիա Սավինովա, Եկատերինա Պոիստոգովա, Անաստասիա Բազդիրեվա, Տատյանա Մյազինա, Քրիստինա Ուգարովա, մարզիչներ Ալեքսեյ Մելնիկով, Վլադիմիր Կազարին, Վլադիմիր Մոխնեվ, Վիկտոր Չեգին, անտիդոպինգի մասնագետ Սերգեյ Պորտուգալով:
Ռուսաստանի արձագանքը
WADA-ի առաջարկը ` հեռացնել ռուս մարզիկներին IAAF մրցումներից, հակասում է կազմակերպության կանոններին, -հայտարարել է Ռուսաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Վադիմ Զելիչենոկը: «Այս հարցը պետք է ուսումնասիրվի կազմակերպության խորհրդի կողմից նոյեմբերին, -մեջբերում է նրա խոսքը «Р-Спорт»-ը, մեզ ոչ մեկ չի ասել, որ այն ներառված է եղել հանդիպման օրակարգում: Չեմ կարծում, որ նման բան իրականում տեղի է ունեցել: Ամեն դեպքում ապացուցված էլ չէ, որ խախտումը ֆեդերացիան է արել, այլ ոչ թե առանձին մարզիկներ»:
ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն խոստացել է պատասխանել WADA-ի զեկույցին: «Պետք չէ խառնել ամեն ինչ, հանձանաժողովը իրավունք չունի որևէ մեկին հեռացնել», – ընդգծել է նա:
Աշխարհի անդրադարձը
Միջազգային օլիմպիական կոմիտեն(МОК) WADA -ի զեկույցի առնչությամբ հայտարարել է. «սպորտի աշխարհի համար շատ տխուր լուր է և խորապես ցնցող»:
«ՄՕԿ-հույս ունի, որ նոր ղեկավարությունը IAAF նախագահ Սեբաստիան Կոենի գլխավորությամբ բոլոր անհրաժեշտ եզրակացությունները կանի: Օլիմպիական կոմիտեն ողջունում է IAAF-ի ցանկությունն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանի մարզիկների անմեղությունը և վերականգնի սպորտում մարզիկիների վստահությունը»: