Վերջին օրերին “Հայկական ժամանակ” թերթի խմբագրություն մի քանի ահազանգ է ստացվել, որով Երեւանի բնակիչները հայտնում են, որ ԲՀԿ անունից հանդես եկող մարդիկ թակում են դուռը եւ մայիսի 5-ի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին ընտրելու դեպքում խոստանում ընտրակաշառք։
“Ահազանգերը ստացվում են ավելի շատ Դավթաշեն վարչական շրջանից եւ Նոր Նորքի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ զանգվածներից։ Ահազանգողները պատմում են, որ “Բարգավաճ Հայաստանի” անունից երեւանցիներին նոր Երեւան են խոստանում եւ անմիջապես անցնում պամանավորվածություն ձեռք բերելուն։ Մեզ առաջարկեցին նույնիսկ պայմանագիր ստորագրել որպես պարտավորվածություն՝ ընտրություններում իրենց ձայնը տալու, ու ասացին, որ դրա դիմաց ամեն ընտրողին 5000 դրամ կվճարեն”,- պատմեց խմբագրություն զանգահարած դավթաշենցիներից մեկը։
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեկաբանելով մեր ստացած ահազանգերը, ասաց հետեւյալը. “Չեմ հավատում, հերքում եմ եւ հորդորում եմ, որեսզի գան եւ դիմեն ինձ։ Գան, գրավոր դիմեն կուսակցություն”,- մեջբերում է “Հայկական ժամանակը”: