Եմենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից 200 սիրիացի երեխաների դաժան մահապատժի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Կադրերը հրապարակել է Եմենում «Իսլամական պետության» հակառակորդը, փոխանցում է Mirror Online-ը:
Տեսանյութում երևում է, որ կապկպված երեխաները երեսը դեպի ներքև պառկած են գետնի վրա: Դրանից հետո ահաբեկիչները ավտոմատներից կրակ են բացում գերիների ուղղությամբ:
«Աստված կայրի ԻՊ-ն ու նրա կողմնակիցներին»,-տեսանյութը մեկնաբանել է օգտատերերից մեկը:
Նոյեմբերի 1-ին հայտնի է դարձել մահապատժի մասին Մոսուլ քաղաքում ուսումնական ճամբարից 12 անչափահասների փախուստի փորձի պատճառով: Քրդական տեղեկատվական ցանցի տվյալների համաձայն՝ մահապատժի ենթարկված երեխաները 12-16 տարեկան էին: