Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ներկա էր Ազգային ժողովի արտահերթ նիստին: Նախորդ քառօրյային նա բացակայում էր, սակայն լրագրողների հետ զրույցում չցանկացավ ասել, թե ինչու էր բացակայում:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` նա նշեց, որ Մալաթիայում բոլորն էլ կողմ են փոփոխություններին և միանշանակ այո են ասելու: Ինչպես հայտնի է` Ալեքսանյանը հարցազրույց այսուհետ միայն գումարով էր տալու, սակայն, երբ լրագրողներն իրեն մոտեցան, նա հայտարարեց, որ պատրաստ է ընկերական հարցազրույց տալու:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: