A321-ի կործանումը հանցագործություն է ողջ մարդկության դեմ. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում ռուսական A321-ի կործանումը հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն CNN-ի հարցազրույցում:

«Իհարկե, սա հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Սա հարձակում չէ ռուսական ինքնաթիռի դեմ, այլ հարձակում բոլորի դեմ»,-հայտարարել է Դավութօղլուն՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք ռուսական ինքնաթիռի կործանումը շրջադարձային կլինի «Իսլամական պետության» գործունեության համար:

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատեց ռումբի պայթյունի հետևանքով ինքնաթիռի կործանումը: Ավելի վաղ երկրի իշխանությունները հավանական անվանեցին այն, որ ահաբեկչությունն իրականացրել են իսլամիստները:

Դավութօղլուն նշել է, որ անհրաժեշտ է միասնական գործել ահաբեկչության դեմ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս