ԵԽԽՎ հայկական պատվիրակության քաղաքական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Ռոբ Ուոլթերի հակահայկական զեկույցին, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից և քննարկվելու է հունվարին:
Կարապետյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքական հանձնաժողովի այն 24 անդամները, ովքեր կողմ են քվեարկել զեկույցի ընդունմանը, սնվում են Ադրբեջանի կողմից և գումարներ ստանում: Կարապետյանի խոսքով` Սերգեյ Լավրովի և Ջեյմս Ուորլիքի կողմից հնչած հայտարարությունները կարող են լուրջ խաղաքարտեր լինել և ազդեցություն ունենալ հունվարյան քննարկման ժամանակ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան