Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի մոտ 1,5 ամիս: Կրկնվել է իսպանացի ֆուտբոլիստի ուսային հոդի վնասվածքը:
Չի բացառվում նաև, որ Ռամոսին անհրաժեշտ կլինի վիրահատություն: Ռամոսը վնասվածքը ստացել էր «Սևլիա»-ի հետ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում՝ անհաջող վայրէջք կատարելով հետադարձ հարվածով խփած գոլից հետո: