Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն Մոսկվայում` «Կրոկուս Սիթի»-ում, Nobu համաշխարհային հայտնի ցանցի նոր ռեստորան է բացել. փոխանցում է РИА Новости-ն:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Դե Նիրոն ասել է. «Մենք բոլորս պետք է միավորվենք, որպեսզի վեճերը դադարեն, մենք պետք է միասին աշխատենք»: Դերասանը նշել է նաև, որ կցանկանար ռուսական քաղաքացիություն ստանալ՝ դերասան Ժերար Դեպարդյեի և բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսի օրինակով, սակայն այդ մասին դեռևս վաղ է խոսել:
Nobu համաշխարհային ցանցի առաջին ռեստորանը Ռոբերտ Դե Նիրոն և ճապոնացի շեֆ խոհարար Նոբու Մաթսուհիսան բացել են Նյու Յորքում 1994թ.: Մոսկվայում նոր ռեստորանը ցանցի համահիմնադիր Դե Նիրոն բացել է 2009-ին: Nobu Crocus City խոհանոցի համար պատասխանտու է ֆրանսիացի խոհարար Դեմիեն Դյուվիոն, նրա հետ է աշխատում նաև միջազգային թիմը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան