Մասիսում տեղի ունեցած սպանությունը բացահայտվա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի դաշտում հայտնաբերվել է 54-ամյա Վաչագան Սարգսյանի դին: Հիշեցնենք, որ դեմքի և գլխի մասերում արնանման հետքեր են առկա եղել: Դատաբժշկի կողմից տրված նախնական հետազոտության արդյունքների համաձայն՝ արձանագրվել են գանգի հիմքի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ սպանության մեջ կասկածվում է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ Ալիկ Գյուրջիևը: Նա չի աշխատում, ամուսնացած չէ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, և ծանոթ է եղել Վաչագան Սարգսյանի հետ:

Նրանք Մասիս քաղաքում հաճախ են հանդիպել:




Լրահոս