Բրիտանացի միլիարդատեր կինոպրոդյուսերն ինքնասպան է եղել սնանկացման պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի միլիարդատեր և կինոպրոդյուսեր Անգադ Փոլն ինքնասպան է եղել՝ նետվելով Լոնդոնի կենտրոնում 8-րդ հարկից: Անգադ Փոլը նման քայլի է դիմել իր Caparo Industries-ում ֆինանսական դժվարությունների պատճառով, փոխանցում է  РИА Новости-ն՝ հղում անելով The Telegraph-ին:

Անգադ Փոլը նաև կինո սիրահար և գիտակ էր. նա 12 ֆիլմ է պրոդյուսավորել, որոնց թվում՝«Խաղաքարտեր, գումար և երկու հրացան», «Մեծ խաղագումար» ֆիլմերը:

Նա Լորդերի պալատի պեր 84-ամյա Սվրաջ Փոլի կրտսեր որդին էր, ով իր գործերը ժառանգին էր հանձնել 1996թ.-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս