ՄՆՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ՄԵՌԵԼՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ նույն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հանդես են եկել “”Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենսդրական նախաձեռնությամբ: 
Վերջիններս առաջարկում են մասնավորեցնել գերեզմանատները: Հիմնավորելով օրենքում փոփոխություն անելու անհրաժեշտությունը` նախաձեռնության համահեղինակ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հ. Բիշարյանն ասել է. “Դա հնարավորություն է տալիս բեռնաթափել ողջ գերեզմանատները: Եվ այդ գերեզմանատներում, ինչպես դիակիզման օրենքն է թելադրում, 15 տարի հետո մահացածի աճյունը կարող են սափորել եւ դրանով նաեւ նոր տեղեր առաջացնել գերեզմանոցներում”:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում այս նախաձեռնությանը եւ որքանո՞վ եք իրատեսական համարում դրա ընդունումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանը գերեզմանատուն դարձնելուց հետո մնում է սեփականաշնորհել մեռելներին, ինչը եւ փորձ է արվում անել օրենսդրական մակարդակով: Սա արվում է Սուրբ Հարության տոնի նախօրեին, որին, ինչպես գիտեք, հետեւելու է մեռելոցը: Սա իշխող ուժերի սատանայապաշտության ակնհայտ դրսեւորում է: Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ ի դեմս վեհափառ հայրապետի, պարտավոր է անհապաղ հանդես գալ հայտարարությամբ եւ նզովել այդ օրինագծի հեղինակներին: Մեծագույն խայտառակություն է, որ քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրի Ազգային ժողովում կարող է շրջանառության մեջ դրվել նման ,օրենսդրական նախաձեռնությունե: Դա հնարավոր կլիներ պատկերացնել, եթե հայոց խորհրդարանում մեծամասնություն կազմեին ալբանացիները…
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագետների միության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարող են լինել լավ օրենքներ, փայլուն նախագծեր, սակայն հարցն այն է, թե որքանով են այդ օրենքները կիրառվում: Եվ եթե ասվում է, որ այս նախագծի ընդունմամբ կոռուպցիոն ռիսկերը կսահմանափակվեն, ես վերապահումով եմ մոտենում: Ո՞վ կարող է բացառել, որ այս օրենքով ստվերային առուծախ չի լինի, եւ գերեզմանատները չեն վերածվի բիզնեսի աղբյուրի: Ո՞վ կարող է բացառել, որ այս օրենքով մոնոպոլիան չի տարածվի մասնավոր գերեզմանատների վրա: Ինչ վերաբերում է դիակիզման օրենքի այն կետին, որ 15 տարի հետո մահացածի աճյունը կարելի է սափորել, ես դեմ եմ այդ գաղափարին եւ, առհասարակ, դիակիզմանը: Որպես քրիստոնյա` կարծում եմ, որ մարդու աճյունը պետք է հանձնել հողին, եւ նա այնտեղ պետք է հանգչի ընդմիշտ:

ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս