Իսրայելի Աշկելոն քաղաքում հեղեղ է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուժգին անձրևները հեղեղել են իսրայելական Աշկելոն քաղաքը. փոխանցում է Korrespondent.net-ը:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ քաղաքում 18մմ տեղումներ են գրանցվել: Ընդ որում, 18.2մմ-ը տեղացել է 10 րոպեի ընթացքում:

Բնական աղետը նյութական զգալի վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին: Մասնավորապես, փլուզվել է քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը, մեծ թվով ավտոմեքենաներ հայտնվել են ջրային փոսերի մեջ: Ջուրը լցվել է բնակարանները, մասնակի հեղեղել է տեղի հիվանդանոցը:

Ոստիկաններն ու փրկարարներն աշխատում են ուժգնացված ռեժիմով՝ օգնելով քաղաքի բնակիչներին և վարորդներին տեղափոխվել անվտանգ տարածք:

Ջրհեղեղը ազդել է նաև պաղեստինյան տարածքների վրա: Գազայի սեկտորի հարավում Հան-Յունիս քաղաքում հեղեղվել են մի շարք փողոցներ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան

1

2

3

4

5

6

7

9




Լրահոս