Մարմնական վնասվածքով ապրիլի 3-ին՝ ժամը 17.45-ին, հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա մի աղջիկ, որը վնասվածքը ստացել է Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/7 հասցեում գործող տոնավաճառի մոտ, վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն օրը՝ ժամը 18.00-ին, Ոստիկանություն է ներկայացել մի տղամարդ և խոստովանել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, աղջկան ինքն է վրաերթի ենթարկել` վարելով “ԳԱԶ-2705” մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է քննություն:
Սվաճյան փողոցում վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ