Մաքսային հսկողության բաժնի պետը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը քիչ առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը և “Զվարթնոց” մաքսային ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետն ու մաքսային տեսուչը կալանավորվեցին։
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նրանց մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար։
Մասնավորապես, ՀՀ ԿԱ ՊԵԿ “Զվարթնոց” մաքսային ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և մաքսային տեսուչ Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի՝ 136.491.137 դրամ արժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել “Զվարթնոց” օդանավակայան: Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակա՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ “Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակարգ սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության և հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնել ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող “Նիսսան Տեանա” մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Նախաքննությունը շարունակվում է:
“Փաստինֆո”




Լրահոս