ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՊԱՐՏՔԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթերը, ինչը նշանակում է, որ նրա մենաշնորհ համարվող ավիա-չվերթերը՝ Ռոստով, Հոլանդիա, Կիպրոս, Աստրախան, որոշ ժամանակ պարզապես չեն լինելու: Իսկ մյուս ուղղություններով չվերթերը կիրականացնեն այլ ավիափոխադրողներ: Պատճառն այն է, որ 50 մլն ԱՄՆ դոլարով «Արմավիա»-ն վաճառելու ցանկություն ունեցող ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովն այդպես էլ չկարողացավ գնորդ գտնել: Եվ շուրջ 22 մլն դոլար ՎՏԲ բանկի վարկը, միլիոնավոր դոլարների հասնող (միայն ՌԴ օդանավակայաններին` 45 մլն ռուբլի) պարտքերն ուսերին` նա գնում է սնանկացման ճանապարհով: Անգամ 25 օդաչուների մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարվել, որն ամսական 2500-3500 դոլար է կազմում:
Այս իրավիճակը ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես բնութագրեց. «Բաղդասարովը պետությանը մեծ պարտքի տակ է գցել, եւ առաջին պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ երկրորդը՝ Ս. Սարգսյանը, ով եղել է Բաղդասարովի կնքահայրը: Տասը տարուց ավելի ես այս հարցը բարձրաձայնել եւ ասել եմ, որ այս ամենով կավարտվի իրավիճակը, եւ, փաստորեն, թաղումը եղավ: Կարծում եմ, որ պետք է աուդիտ արվի, քրեական գործ հարուցվի, եւ պարզվի, թե ով ինչով է զբաղվել, քաղավիացիայի այս վիճակի համար ով է պատասխանատու»: Նշենք, որ Բաղդասարովը մշտապես պարտքերով է աշխատել:




Լրահոս