Չելյաբինսկից Մոսկվա մեկնող «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ուֆայի օդանավակայանում, փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել 1952թ. ծնված ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով:
Ուղևորին տեղափոխել են տեղի հիվանդանոց, որից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մոսկվա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան