Հերմինե Նաղդալյանը պատրաստ է ցանկացած պահի հրաժարական տալ. պատվիրակությանը քննադատելը մանկամիտ մոտեցում է համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմ կարծում, որ ճիշտ և արդարացի կլինի ստեղծված իրավիճակը համարել հայկական պատվիրակության ձախողում: Լրագրողների հետ զրույցում,  անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողով ընդունված Ռոբ Ուոլթերի հակահայկական զեկույցին, այս մասին նշեց  ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Վերջինս նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում պատվիրակությունը ողջ թափով աշխատել է, հանդիպումներ, բանակցություններ ունեցել, սակայն ընդգծեց, որ դերակատարում են ունեցել աշխարհաքաղաքական իրավիճակն ու Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը:

«Էս ֆոնի վրա ողջ խնդիրը բերել նրան, թե հայկական պատվիրակությունը պասիվ գտնվեց և լավ չաշխատեց, դա միամտություն է և մանկամիտ մոտեցում է: Այս մեղադրանքները մակերեսային, ոչ պրոֆեսիոնալ, երբեմն նաև անձնավորված են և որևէ բան չի լուծվում: Ես այսօր չեմ կարող բողոքել պատվիրակության որևէ անդամից, թեև այս պատվիրակության կազմի մեջ իշխանության ներկայացուցիչներն ընդամենը երեքն են», – ընդգծեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս