Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթից հետո նիստերի դահլիճում ակտիվություն տիրեց և տեղից սկսեց արձագանքել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն իր ելույթում տվել էր նաև ՕԵԿ-ի անունը, որն ակնհայտ դուր չէր եկել Բիշարյանին:
«ՕԵԿ-ը դասական քաղաքական ուժ է և երբեք չի ամաչել իր հայտարարություններից: Պարոն Բաղդասարյանին ուզում եմ ասել, մենք եղել ենք և ընդդիմություն և իշխանություն, և երբեք չենք ամաչել մեր ելույթներից», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: